Ֆիզիկա պարագրֆ 4

Բոլոր էլեկտրոնները միատեսակ են, և դրանցից յուրաքանչյուրն ունի ամենափոքր բացասական լիցք:Բոլոր պրոտոնները նույնպես միատեսակ են, և դրանցից յուրաքանչյուրն ունի մեծությամբ էլեկտրոնի լիցքին հավասար դրական լիցք:
Եթե տարբեր տարրերի ատոմներում էլեկտրոնների և միջուկի ձգողության էլեկտրական ուժերը տարբեր են,ապա ատոմները մոտեցնելիս այդ էլեկտրոնների մի մասը կարող է մի ատոմից անցնել մյուսին:
Եթե չեզոք մարմնին որևէ այլ մարմնից անցնում են էլեկտրոններ, ապա առաջին մարմինը լիցքավորվում է բացասականորեն, այսինքն, սովորական վիճակի հետ համեմատած, ունի էլեկտրոնների տվի ավելցուկ:Իսկ եթե չեզոք մարմինը կորցնում է էլեկտրոններ, ապա էլեկտրոնների թիվը փոքրանում է պրոտոնների թվից, և մարմինը ձեռք է բերում դրական լիցք, այսինքն, սովորական վիճակի հետ
համեմատած, ունի էլեկտրոնների թվի պակաս:
Այսպիսով՝ մարմինն էլեկտրականանում է, երբ այն ձեռք է բերում կամ կորցնում էլեկտրոն։
Երբ ապակե ձողը շփում են մետաքսով, այն լիցքավորվում է դրական լիցքերով, իսկ մետաքսն այդ դեպքում լիցքավորվում է բացասական լիցքերով։ Ուրեմն՝ շփելով ապակե ձողից էլեկտրոններ են անցնում մետաքսե կտորին։ Մետաքսե կտորի վրա առաջանում է էլեկտրոնների ավելցուկ, իսկ ապակե ձողի վրա՝ էլեկտրոնների պակաս։

Նուկելինաթթուներ

Նուկլեինաթթուների կառուցվածքը:Լ աշխատանքՈրո՞նք են նուկլեինաթթուների ֆունկցիաները, պատրաստել ուսումնական նյութ:

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը:

Բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու։ Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են նուկլեոտիդներից։

ԴՆԹ-ի երկու շղթաներն ընթանում են միմյանց հակառակ ուղղությամբ, որի պատճառով համարվում են հակազուգահեռ դասավորված։ ԴՆԹ-ի որևէ ծայրում շղթաներից մեկի 3-րդ ծայրն է, մյուսի՝ 5-րդ ծայրը։ Դեզօքսիռիբոզին միանում է 4 տեսակի ազոտային հիմքերից որևէ մեկը։ Հենց այս 4 ազոտային հիմքերի հաջորդականությունն էլ ապահովում է ինֆորմացիայի գաղտնագրումը։ Ինֆորմացիան պահպանվում է գենետիկական ծածկագրի միջոցով, իսկ ծածկագիրը հետագայում փոխակերպվում է ամինաթթուների հաջորդականության։ ԴՆԹ-ի շղթաներից մեկի հիման վրա միաշղթա նուկլեինաթթվի՝ ՌՆԹ-ի սինթեզի պրոցեսն անվանվում է տրանսկրիպցիա, իսկ ի-ՌՆԹ-ի կաղապարի վրա ամինաթթուների հաջորդականության սինթեզը՝ տրանսլյացիա։

Սիրտ

Սիրտը մարդու և կենդանիների արյունատար համակարգերի կենտրոնական օրգանն է, որն արյուն է մղում զարկերակային համակարգ և ապահովում արյան շարժումն անոթներով: Սնամեջ մկանային օրգան է: Տեղավորված է կրծքավանդակում՝ աջ և ձախ թոքերի միջև: Մարդու սիրտը նրա բռունցքի մեծության է: Հասուն տղամարդու սրտի միջին կշիռը 332 գ է, կնոջ սրտինը՝ 253 գ:
Սրտի պատերը եռաշերտ են. ներքինը՝ ներսրտենին (էնդոկարդ), պատում է սրտի խոռոչները ներսից, իսկ նրա կրկնաշերտերը գոյացնում են փեղկավոր փականներ, որոնք անհրաժեշտության դեպքում փակում են նախասիրտ-փորոքային բացվածքները: Միջին շերտը՝ սրտամկանը (միոկարդ), կազմված է միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից: Արտաքին շերտը՝ շճապատյանը (էպիկարդ), ծածկում է հիմնականում սրտի արտաքին մակերևույթը: Այն սիրտը շրջապատող պարկաձև գոյացության՝ սրտապարկի (պերիկարդ) ներքին թերթիկն է: Արտաքին և ներքին թերթիկների միջև գտնվում է ճեղքանման խոռոչ՝ լցված 15–20 մլ շճային հեղուկով, որը նպաստում է սրտի կծկումների ժամանակ թերթիկների միջև շփումների նվազելուն: 
Սիրտը հզոր, կրկնակի պոմպ է: Երկայնակի հոծ միջնապատով այն բաժանված է երկու՝ աջ ու ձախ կեսերի: Յուրաքանչյուր կեսի վերին մասը կոչվում է նախասիրտ, ստորինը՝ փորոք: Նախասրտերն արյունը մղում են փորոքների մեջ, սրանք էլ իրենց հերթին այն ուժգին մղում են զարկերակների մեջ, որից հետո դադար է տիրում, սիրտը լցվում է երակներից եկող արյունով և հանգստանում: Լրիվ հանգստի պայմաններում սիրտը 1 րոպեում մղում է մոտ 5,5 լ արյուն՝ կծկվելով 60–70 անգամ, ընդ որում՝ նախասրտերի աշխատանքը տևում է 0,1, փորոքներինը՝ 0,3–0,5, իսկ դադարը՝ 0,4 վայրկյան:

Մկաններ

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Մկանները լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։ Մեր մարմնի կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։

Homework

1)Hovhannes Tumanyan was born on February 19, 1869 in the village of Dsegh, Tiflis Governorate, Russian Empire (now in Lori Province, Armenia).(PAST SIMPLE)

1)Was H. T. born on feb. 19, 1869 in village of dsegj, Tiflis Governorate, Russian Empire?
2)His father, Aslan (1839–1898), was the village priest known by the name Ter-Tadevos. (PAST SIMPLE)

2)Was his father the village priest known by the name Ter-Tadevosyan?

3)He was an offspring of an Armenian princely family of Tumanyan, branch of the famous royal house of Mamikonian that settled in Lori in 10th–11th centuries from their original feudal fief of Taron.(PAST SIMPLE)

3)Was he an offspring of an Armenian princely family of Tumanyan, branch of the famous royal house of Mamikonian that settled in Lori in 10th-11th centuries from their original feudal fief of Taron?
4)His mother, Sona (1842–1936), was an avid storyteller with a particular interest in fables. (PAST SIMPLE)

4)Was his mother Sona an avid storyteller with a particular interest in fables ?

5)Young Tumanyan was the oldest of eight children; his siblings were Rostom (1871–1915), Osan (1874–1926), Iskuhi (1878–1943), Vahan (1881–1937), Astghik (1885–1953), Arshavir (1888–1921), Artashes (1892–1916).(PAST SIMPLE)

5) Was young Tumanyan the oldest of eight children his siblings were Rostom, Osan, iskuhi, Vahan,Astghik, Arshavir, Artashes?

Հայկական լեռնաշխարհ

Հայկական Լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Այն ունի 1 500 – 1 800 մետր միջին բարձրություն։Բարձր գագաթներ

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։
Երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետություն, 4 090 մ) և փոքր (Սիս 3 925 մ)։

Լեռնային համակարգեր

Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։

Փոքր Կովկաս- ծալքաբեկորավոր լեռնաշղթաների համակարգ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք մոտ 600 կմ երկարությամբ, մինչև 9 կմ լայնությամբ աղեղնաձև ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափից մինչև Արաքսի հովիտը։

Արևելապոնտական լեռներ -լեռնային համակարգ Թուրքիայում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսում։ Ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ, Մելետ գետից (արևմուտքում) մինչև Ճորոխի ստորին հոսանքը (արևելքում)։ Երկարությունը 500 կմ է, բարձրությունը՝ մինչև 3 937 002 մ

Հայկական Տավրոս- կազմում է Տավրոսյան լեռնահամակարգի արևելյան՝ ամենաերկար հատվածը։ Ձգվում է Ջահան գետի ակունքներից (Կիլիկիա) մինչև Ուրմիա լճի մոտերքը։ Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1 800 – 2 300 մ։ Բարձր կետը Ջիլոն (4 168 մ) է՝ լեռնաշխարհի հարավային սահմանին՝ Կորդվաց (Քրդստանի) լեռներում:

Գետեր

Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը (438 կմ )և Հալիսը (1182 կմ) (Սև ծով), Կուրը (1515 կմ )և Արաքսը (Կասպից ծով)։

Եփրատը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաերկարն է, 2700 կմ երկարությամբ։

Տիգրիսը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաջրառատն է։ Տիգրիսի երկարությունը 1900 կմ է, ջրահավաք ավազանը՝ 375 000 քառ. կմ։

Արաքս (Երասխ) գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Արաքսն ունի 933 կմ (որոշ չափումներով 914 կմ) երկարություն։

Լճեր

Սևանա լիճը (հիշատակվում է նաև որպես՝ Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով)՝ ունի քաղցրահամ ջուր, ձկնատեսակներն են՝ իշխանը, գեղարքունին, կարմրախայտը, սիգը։ Ունեցել է մեկ կղզի, որը ժամանակի ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո այսօր դարձել է թերակղզի։ Սևան են հոսում 28 գետեր և գետակներ, նրանից սկզբնավորվում է միայն Հրազդան գետը։ Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճն է: ։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 քառ. կմ է, խորությունը հասնում է 84 մետրի

Վանա լիճը (հիշատակվում է նաև որպես Բզնունյաց ծով) աղահամ ջրով լիճ է, հայտնի է իր տառեխ ձկով։ Ունի չորս կղզի՝ Աղթամար, Լիմ, Կտուց, Առտեր: Հայկական լեռնաշխարհի լճերի շարքում Վանա լիճն իր մեծությամբ Կապուտանից հետո գրավում էր երկրորդ տեղը (3 674 քառ. կմ): Լիճն աղի է։

Կապուտան կամ Ուրմիա լիճ (գտնվում է Հայկական լեռնաշխարհի և Իրանական լեռնաշխարհի միջև)՝ լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է և ունի բազմաթիվ կղզիներ։ Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։  Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ²
Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր՝ Փարվանա, Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու և այլն։

Մեծ Հայքի 15 նահանգները

  1. Բարձր Հայք
  2. Ծոփք
  3. Աղձնիք
  4. Տուրուբերան
  5. Մոկք
  6. Կորճայք
  7. Պարսկահայք
  8. Վասպուրական
  9. Սյունիք
  10. Արցախ
  11. Ուտիք
  12. Փայտակարան
  13. Տայք
  14. Գուգարք
  15. Այրարատ

Русский язык

  • НЕ- под ударением
  • некто
  • нечего
  • некуда
  • некому
  • незачем
  • НИ- без ударения
  • никто
  • ничего
  • никуда
  • никому
  • никак
  • слитно при отсутствии предлога
  • некем
  • никого
  • нечем
  • ничто
  • раздельно при наличии предлога
  • не с кем
  • ни у кого
  • не о чем
  • ни за что

Упражнение 11. (ни) кто не встретил приехавших. 2. (Не) какого письма я (не, ни) от кого не получал. 3. Ему (не, ни) к кому было пойти. 4. Этому одинокому человеку поговорить (не) с кем, но он и не ищет (ни) чьей дружбы. 5. Ему не хочется ( ни) с кем встречаться. 6. Библиотека была закрыта, и вернуть книгу было (не) кому. 7. Кто (то) ночью постучал в мою дверь. Это был (не) кто иной, как мой товарищ. (ни) кто другой не стал бы меня будить. 8. Произошло что (то) неожиданное. 9. Не было (ни) какой возможности ехать дальше. 10. Вдали виднелись какие-то развалины; это было (ни) что иное, как разрушенная старинная башня. 11. (Не) у кого было спросить, когда приедет мой друг. (Не) на чем и (не) чем было написать ему записку, да и (не) с кем было бы ее передать. 12. Отставать (не) кому не хочется. 13. Последним в строю туристов идет (ни) кто иной, как инструктор. 14. Об этом надо говорить (ни) с кем иным, как с директором. 15. (Не) сколько минут молчали. 16. Меня (ни) сколько не беспокоила мысль об отъезде.

Упражнение 2 Вставьте пропущенные буквы, раскройте скобки.Не за что благодарить; ни за что не благодарил; некогда болтать; некого спросить; увидел ни кого иного, как отца; никого иного не увидел; не кому доложить; сообщил не кому другому, как директору; ни кому другому нельзя доложить; не куда спешить; не где не находил покоя; это ни как невозможно; ни какой благодарности; не на что купить; не на что не обращать внимания; не от куда ждать помощи; не чем заняться; здание было ни чем иным, как университетом; ни чем иным объяснить немог; ни когда не опаздывал; ни куда не спешил; ни к чему не притрагивался; не от куда не ждал вестей; не по чём не догадался бы; я здесь нипричём; это его нисколько не занимало; нечей щенок; во чтобы то не стало; ни в какую не соглашался.

Հայոց լեզու

Բաց թողած տեղերում լրացնել Օ կամ Ո.

ա/ ականջօղ, ամենօրյա, այդօրինակ, այսօր, անդորրություն, անոթ, անողնաշար, անողոք, անորակ, անօգտակար, ապօրինի, բարձրորակ, բարորություն, գիշերուզօր, դեղնազոծ, երկարօրյա, եղբորորդի, հնօրյա, քնքշորեն, օթոց, օրըստօրե, օրոցք:

բ/ ամանօր, ամենաորակյալ, անօդ, անորսալի, անօթևան, առօրեական, արագոտն, արծաթազօծ, արջաորս, բնորրան, գանգոսկր, գիշերօթիկ, երկորյակ, ընդօրինակել, թիկնոթոց, թռչնորս, լացուկոծ, յուրօրինակ, վատորակ:

գ/ անօրինակ, արևազոծ, բարորակ, եռօրյա, հնաոճ, հնգօրյակ, հոտնկայս, հրանոթ, ճռվողյուն, մեղմորեն, մեղմորոր, միջօրե, նմանօրինակ, նորաոճ, շորորալ, ողորկ, ոսկեզօծ, ով, որբանոց, չօգնել, պնդօղակ, սևորակ:

դ/ ամանօրյա, անօգուտ, խաղաղօվկիանոսյան, կեսօր, հակաօդային, հատորյակ, հօգուտ, հողմակոծ, հօդս ցնդել, նախօրոք, ոսկեօղ, ոտանավոր, չարորակ, չօգտվել, պարզորոշ, վաղօրդայն, քեռորդի, օդապարիկ, օթյակ:

ե/ անօրեն, առօրյա, բացթյա, օրուգիշեր, կիրակնօրյա, կրկնօրինակ, հանապազորյա, հանրոգուտ, հոգս, միջօրեական, հանապազորդ,  միօրինակ, նախօրե, չօգտագործել, սառնորակ, վառոդ, տարորոշել, տնօրեն, փղոսկր, օդանավ, օրրան:

զ/ արփիազոծ, հակաօրինական, հայորդի, նորօրյա, նրբորեն, շաբաթօրյակ, ովքեր, չոգևորել, վաղօրդայն, վաղօրոք, տոթ, տարօրինակ, տափօղակ, ցածրորակ, փող, փորձանոթ, փոխօգնություն, օթևան, օվկիանոս, օրեցօր, օրորոց:

Հայոց լեզու

Տրված արմատները գործածել բարդ բառերի մեջ այնպես, որ մի դեպքում լինեն սկզբնարմատ, մյուս դեպքում վերջնարմատ:

Վարկյան-վարկենաչափ,երկվարկյան
Մատյան-մատենավար,դասամատյան
Բույս-բուսաբան,խոտաբոույս
Մուկ-մկնդեղ,դաշտամուկ
Լույս-լուսապսակ,արշալույս
Ծաղիկ-ծաղկապսակ,ձնծաղիկ
Գլուխ-գլխացավ,հասատգլուխ
Հունչ-հնչագեղ,համահունչ
Բույն-բնական,մրջնաբույն

Տրված բառերին գրել մեկական հոմանիշ, և հականիշ բառ:

Արտասվել-լացել,ծիծաղել
Փոթորիկ-մրրիկ,զեփյուռ
Բարձրանալ-ելնել,իջնել
Ահռելի-հսկայական,փոքր
Նուրբ-փխրուն,կոպիտ
Չնչին-աննշան,շատ
Ստոր-գոռոզ,վեհ
Հպարտ-ինքնագով,նսեմ
Չքնաղ-գեղեցկագույն,տգեղ
Նախատել-հանդիմանել,գովել

Տրված վերջածանցներով կազմել երեքական վերջածանցավոր բառ:

Անք-նեխկանք,տարակուսանք,ապրանք
Ուհի-բժշկուհի,գեղեցկուհի,դշխուհի
Ույթ-երեկույթ,ասույթ,հավքույթ
Վածք-նստվածք,սանրվածք,բացվածք
Ածո-հանածո,պահածո,չափածո
Մունք-ասմունք,բուրմունք,մտածմունք
Եղեն-մրգեղեն,ընդեղեն,ջրեղեն
Ակ-նավակ,տնակ,դղյակ
Իկ-պստիկ,հայրիկ,մայրիկ
Ուկ-գայլուկ,արջուկ,մանուկ
Ություն-գեղեցկություն,տրտմություն,անհանգստություն
Յակ-օդյակ,տասնամյակ,քսանամյակ
Ունդ-սնունդ,ծնունդ,անդունդ