Դաս 1. Կրկնողություն`

 Ֆիզիկական  մարմին  և  նյութ

Ֆիզիկական մարմինը ունի ծավալ և զանգված, բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից։

Ի՞նչ է նյութը,պարզ և բարդ նյութերի օրինակներ:

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը նյութ է։ Նյութը կառուցված է ատոմներից որոնք կազմում են ավելի մեծ ու համալիր խմբեր, ինչպիսին են, օրինակ ՝ մոլեկուլները (ատոմներ հավաքածուները) և բջիջները։ Ներկայումս հայտնի  է մոտ 30մլն նյութ։ 

Պարզ նյութերն են օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբդ, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:

Բարդ նյութերն են Օրինակ՝
ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինր կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:

Անօրգանական և  օրգանական  նյութերի  օրինակներ:

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:
  
— ճարպերը
— ամինաթթուները
— գլյուկոզը
— մրջնաթթուն
— բնական գազը
— ածխաջրածինները
— էթիլ սպիրտը
— ացետոնը

Մաքուրնյութեր,խառնուրդներ(համասեռ և անհամասեռ):

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):
Նյութի բաղադրությունը՝մոլեկուլ,ատոմ , իոն (կառուցվածքը,բաղադրությունը):

Ճապոնացի գիտնականները առանձնացրել են 5 սկզբունք, որը կոգնի մեզ վարել առողջ ապրելակերպ:

Այդ սկզբունքներն են`

* Էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր խմելու ջուր, մոքուր օդ:
* Առողջ քուն` 8 ժամ (քնել ժամը 22:00-23:00)
* Մարմնակրթություն, հիգենա
* Առաջին երրեք կետերի կատարում, վատ սովորություն ներից ձեռբազատում:
* ՍՏՐԵՍԱՅԻՆ իրավիճակներից դուրս գալ կատակով, հումորով և ծիծաղով:

Ջրի քիմիական հատկություններ

.Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)

H2Օ⇌H++ OH- կամ HՕH+HOH⇌H3Օ++ OH-
2.Փոխազդում է մետաղների հետ.

ակտիվ մետաղներ (նատրիում, կալցիում)՝
2Na+2H2O=2NaOH+H2↑
Ca+2H2O=Ca(OH)2+H2↑
պակաս ակտիվ (ցինկ, երկաթ)՝
Zn+H2O=ZnO+H2↑
3Fe+4H2O=Fe3O4+4H2↑
պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։

3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.

K2O+H2O=2KOH
BaO+H2O=Ba(OH)2
4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)

SO3+H2O=H2SO4
P2O5+3H2O=2H3PO4
5.Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.

{\displaystyle ~\mathrm {2H_{2}O{\xrightarrow {NaOH^{\circ }}}\ 2H_{2}+O_{2}\uparrow } } ~\mathrm{2H_2O\xrightarrow{NaOH^\circ }\ 2H_2 +O_2\uparrow}
6.Առաջացնում են բյուրեղահիդրատներ

nH2O+H2SO4=H2SO4 • nH2O
CuSO4+5H2O=CuSO4 • 5H2O
Na2CO3+10H2O=Na2CO3 • 10H2O
Na2SO4+10H2O=Na2SO4 • 10H2O
Այն միացությունները, որոնք ջուր են միացնում, կարող են ծառայել որպես չորացնող նյութեր գազերի համար (P2O5, CaO, BaO խոնավածուծ են)։

7.Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.

C+H2O=CO+H2 (ջրագազ)
8.Որոշ աղեր ջրային միջավայրում հիդրոլիզվում են.

Na2CO3+2H2O=2NaOH+H2CO3
MgS+2H2O=Mg(OH)2+H2S
Շատ պինդ նյութեր ունեն ներքին կարգավորված դասավորություն։ Երբ նրանք վերածվում են հեղուկի, այդ դասավորությունը խախտվում է, և մոլեկուլների միջև հեռավորությունը մեծանում է։ Տաքացնելիս այդ հեռավորությունն ավելի է մեծանում, մինչև, ի վերջո, մոլեկուլներն այնքան են հեռանում, որ նյութը վերածվում է գազի։ Երբ ջուրը սառեցվում է մինչև 4 °C կամ սառը ջուրը տաքացվում է մինչև 4 °C նրա մոլեկուլների փոխադարձ դասավորությունը դառնում է առավել խիտ, այնպես որ նրանք զբաղեցնում են ամենափոքր ծավալը։ Այսինքն՝ այդ ջերմաստիճանում ջուրն ունի ամենամեծ խտությունը։

Ջրի Ֆիզիկական հատկությունները

Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է, tհալ=0°С, tեռ=100°С, ամենամեծ խտությունը 4°С-ում է՝ ρ=1 գ/մլ։ Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններում ρ<1։ Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից, որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, իսկ այս դեպքում, օրինակ, սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, դրա համար այն լողում է ջրի վրա, դրա շնորհիվ է ձմռանը ջրի տակ կյանքը շարունակվում։ Ջուրն ունի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում։ Դրա միջոցով ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը։Ջրի բոլոր այս անոմալ հատկություները պայմանավորված են ջրի մոլեկուլնեի միջև առկա ջրածնային կապերով։

Գործնական աշխատանք՝ ջրածնի ստացումը լաբարատորիայում և քիմիական հատկությունները

Փորձ երկրորդ,փորձի անվանումը ջրածնի այրումը:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր

Փորցանոթ, ձագար,ամրակալ,լուցկի

Փորձի Նկարագրումը

Լուցկին այրում ենք և մոտեցնում փորձանոթի մեջ անջատվող ջրածնին, լսվում է պայթուն և այդ խարնուրդը կոչվում է շարաչող գազ.

Թթվածնի Ֆիզիկական հատկությունները

Ֆիզիկական հատկությունները
Թթվածինը անգույն, անհոտ, անհամ գազ է, օդից ծանր է, ջրում վատ է լուծվում 100- ում լուծվում է ընդամենը 3 ծավալ: -183 աստիճանում հեղուկանում է, հեղուկ թթվածինը կապույտ գույնի է ձգվում է մագնիսի կողմից -219 աստիճանում պնդանում է:

Թթվածնի Քիմիական հատկությունը

Քիմիական հատկությունը

Թթվածնի հետ բոլոր ռեակցիաները կոչվում են օքսիդացման որովհետև ընթացքում ստանում են օքսիդներ, որոնք կազմված են երկու տարից, որոնցից մեկը թթվածինն է: Այն օքսիդացման ռեակցիաները որոնց ընթացքում անջատվում է լույս և ջերմություն կոչվում են այրման ռեակցիաներ:

Mg+O2=2Mgo

C+O2=CO2

Բժշկության մեջ ծանր հիվանդներին միացնում են թթվածնային բարձիկներ,

Սուզանավերի և Սուզորդների համար, տիեզերագնացները և տիեզերանավերը

Երկու կարևորագույն հատկությունները

Անհնրաժեշտ է շնչառության համար և նպաստում է այրմանը