Իրանի մասին

Իրան (պարս․՝ ایران Irān), նաև հայտնի որպես Պարսկաստան, պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարս․՝ جمهوری اسلامی ایران‎), ինքնիշխան պետություն Արևմտյան Ասիայում: Ավելի քան 81 միլիոն բնակչությամբ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին: Երկիրը գտնվում է Եվրասիայի և Արևմտյան Ասիայի կենտրոնում, իսկ Հորմուզի նեղուցը երկրին տալիս է աշխարհաքաղաքական մեծ կարևորություն: Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը:

 

Ընտանիք

Ընտանիք, ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։

Տնային աշխատանք

Մենք հասարակագիտության դասին քննարկեցինք սեռական հավասարությունը, այսինք, որ կանանց և տղամարդկանց միջև հավասար պայմաններ են։ Մենք քննարկեցինք մայր և հայր իշխանություններ։Ես կողմ եմ հայր իշխանությանը