Նուկելինաթթուներ

Նուկլեինաթթուների կառուցվածքը:Լ աշխատանքՈրո՞նք են նուկլեինաթթուների ֆունկցիաները, պատրաստել ուսումնական նյութ:

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը:

Բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու։ Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են նուկլեոտիդներից։

ԴՆԹ-ի երկու շղթաներն ընթանում են միմյանց հակառակ ուղղությամբ, որի պատճառով համարվում են հակազուգահեռ դասավորված։ ԴՆԹ-ի որևէ ծայրում շղթաներից մեկի 3-րդ ծայրն է, մյուսի՝ 5-րդ ծայրը։ Դեզօքսիռիբոզին միանում է 4 տեսակի ազոտային հիմքերից որևէ մեկը։ Հենց այս 4 ազոտային հիմքերի հաջորդականությունն էլ ապահովում է ինֆորմացիայի գաղտնագրումը։ Ինֆորմացիան պահպանվում է գենետիկական ծածկագրի միջոցով, իսկ ծածկագիրը հետագայում փոխակերպվում է ամինաթթուների հաջորդականության։ ԴՆԹ-ի շղթաներից մեկի հիման վրա միաշղթա նուկլեինաթթվի՝ ՌՆԹ-ի սինթեզի պրոցեսն անվանվում է տրանսկրիպցիա, իսկ ի-ՌՆԹ-ի կաղապարի վրա ամինաթթուների հաջորդականության սինթեզը՝ տրանսլյացիա։

Սիրտ

Սիրտը մարդու և կենդանիների արյունատար համակարգերի կենտրոնական օրգանն է, որն արյուն է մղում զարկերակային համակարգ և ապահովում արյան շարժումն անոթներով: Սնամեջ մկանային օրգան է: Տեղավորված է կրծքավանդակում՝ աջ և ձախ թոքերի միջև: Մարդու սիրտը նրա բռունցքի մեծության է: Հասուն տղամարդու սրտի միջին կշիռը 332 գ է, կնոջ սրտինը՝ 253 գ:
Սրտի պատերը եռաշերտ են. ներքինը՝ ներսրտենին (էնդոկարդ), պատում է սրտի խոռոչները ներսից, իսկ նրա կրկնաշերտերը գոյացնում են փեղկավոր փականներ, որոնք անհրաժեշտության դեպքում փակում են նախասիրտ-փորոքային բացվածքները: Միջին շերտը՝ սրտամկանը (միոկարդ), կազմված է միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից: Արտաքին շերտը՝ շճապատյանը (էպիկարդ), ծածկում է հիմնականում սրտի արտաքին մակերևույթը: Այն սիրտը շրջապատող պարկաձև գոյացության՝ սրտապարկի (պերիկարդ) ներքին թերթիկն է: Արտաքին և ներքին թերթիկների միջև գտնվում է ճեղքանման խոռոչ՝ լցված 15–20 մլ շճային հեղուկով, որը նպաստում է սրտի կծկումների ժամանակ թերթիկների միջև շփումների նվազելուն: 
Սիրտը հզոր, կրկնակի պոմպ է: Երկայնակի հոծ միջնապատով այն բաժանված է երկու՝ աջ ու ձախ կեսերի: Յուրաքանչյուր կեսի վերին մասը կոչվում է նախասիրտ, ստորինը՝ փորոք: Նախասրտերն արյունը մղում են փորոքների մեջ, սրանք էլ իրենց հերթին այն ուժգին մղում են զարկերակների մեջ, որից հետո դադար է տիրում, սիրտը լցվում է երակներից եկող արյունով և հանգստանում: Լրիվ հանգստի պայմաններում սիրտը 1 րոպեում մղում է մոտ 5,5 լ արյուն՝ կծկվելով 60–70 անգամ, ընդ որում՝ նախասրտերի աշխատանքը տևում է 0,1, փորոքներինը՝ 0,3–0,5, իսկ դադարը՝ 0,4 վայրկյան:

Մկաններ

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Մկանները լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։ Մեր մարմնի կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։

Մարդու օրգան համակարգ

Օրգան, բազմաբջիջ օրգանիզմների Ֆունկցիոնալ և անատոմիական կառուցվածքային միավոր, որը կազմված է առնվազն երկու տեսակի (հաճախ բազմաթիվ) հյուսվածքներից, որը ունակ է կատարել մեկ կամ մի քանի գործողություններ օրգանիզմում։ Որպես օրինակ կարող է հանդիսանալ արմատը, ցողունը, տերևը և այլն՝ բույսերի մոտ և երիկամը, լյարդը, մաշկը և այլն՝ կենդանիների մոտ։

Մարդու մկանային համակարգը

Մարդու հենաշարժական համակարգը բաղկացած է պասիվ և ակտիվ մասերից: Պասիվը ոսկրերն են`   միմյանց հետ շփման հատվածներում ծածկված ողորկ հոդային մակերեսներով, դրանց միացնող և շարժումներին որոշակի ուղղություն տվող ամուր կապաններով, ջլերով, փակեղներով: Սա մարմնի հենքը հանդիսացող կենդանի կմախքն է:

Ակնագարիկ

Հիվանդության սկզբում կոպի եզրը դառնում է ցավոտ, կարմրավուն, այտուցված։ 3-4 օր անց առաջանում է թարախային գլխիկ, որից հետագայում թարախ է արտադրվում։ Առավել հաճախ առաջանում է հիգիենային կանոնները խախտելիս, աչքերը կեղտոտ երեսսրբիչով, թաշկինակով սրբելիս կամ ձեռքերով տրորելիս։

Երբեմն բորբոքումն արդյունք է երկարատև և ծանր հիվանդությունների հետևանքով օրգանիզմի պաշտպանական ուժերի թուլացման (օրինակ՝ հաճախ է կրկնվում շաքարախտի ժամանակ)։

Սպիտակ Պլանարիա

երկարությամբ, տերևաձև մարմնով որդ։ Ապրում է լճակներում, գետերի տակին։ Վարում է մեծ մասամբ թաքնված կենսակերպ։ Պլանարիա կարելի է գտնել քարերի, ջրի մեջ գտնվող տերևների, կոճղերի ստորին մասում։ Պլանարիայի ողջ մարմինը պատված է թարթիչներով, որոնք տեղաշարժման դեր են կատարում։ Մարմնի հետևի մասը սուր է։ Մարմնի առջևում է գտնվում պլանարիայի երկու սև աչքերը։ Պլանարիայի մաշկի տակ գտնվում են օղակաձև, երկայնակի, շեղ դասավորված մկանները։ Մաշկը և մկանային շերտերը սերտաճել են և կազմում են որդի մաշկամկանային պարկը։ Պլանարիան եռաշերտ կենդանի է՝ կազմված է էկտոդերմից, էնտոդերմից և մեզոդերմից, ունի հյուսվածքային չորս տիպ։

—Մարսողական համակարգ—Պլանարիան սնվում է ջրում ապրող մանր կենդանիներով` գիշատիչ է: Պլանարիայի բերանը գտնվում է մարմնի փորային կողի մեջտեղում, հարձակվելիս նա մարմնով սեղմում, ծածկում է զոհին և բերանից հանելով իր մկանուտ կլանը` դրանով շրջապատում է որսին ու կուլ տալիս կամ ծծում նրա պարունակությունը: Մարսողությունը տեղի է ունենում աղիքում, որն առաջնացնում է 3 ճյուղ: Դրանցից մեկը ուղղվում է դեպի մարմնի առջևի ծայրը, իսկ երկուսը` կլանի կողքերով դեպի հետևի ծայրը: Այդ երեք ճյուղերն էլ նորից ճյուղավորվում են` ծայրերում առաջացնելով բազմաթիվ փակ, փոքր խողովակներ: Դրանց մեջ սնունդը մարսվում է, իսկ չմարսված մնացորդները հեռացվում է բերանային անցքով