Սիրտ

Սիրտը մարդու և կենդանիների արյունատար համակարգերի կենտրոնական օրգանն է, որն արյուն է մղում զարկերակային համակարգ և ապահովում արյան շարժումն անոթներով: Սնամեջ մկանային օրգան է: Տեղավորված է կրծքավանդակում՝ աջ և ձախ թոքերի միջև: Մարդու սիրտը նրա բռունցքի մեծության է: Հասուն տղամարդու սրտի միջին կշիռը 332 գ է, կնոջ սրտինը՝ 253 գ:
Սրտի պատերը եռաշերտ են. ներքինը՝ ներսրտենին (էնդոկարդ), պատում է սրտի խոռոչները ներսից, իսկ նրա կրկնաշերտերը գոյացնում են փեղկավոր փականներ, որոնք անհրաժեշտության դեպքում փակում են նախասիրտ-փորոքային բացվածքները: Միջին շերտը՝ սրտամկանը (միոկարդ), կազմված է միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից: Արտաքին շերտը՝ շճապատյանը (էպիկարդ), ծածկում է հիմնականում սրտի արտաքին մակերևույթը: Այն սիրտը շրջապատող պարկաձև գոյացության՝ սրտապարկի (պերիկարդ) ներքին թերթիկն է: Արտաքին և ներքին թերթիկների միջև գտնվում է ճեղքանման խոռոչ՝ լցված 15–20 մլ շճային հեղուկով, որը նպաստում է սրտի կծկումների ժամանակ թերթիկների միջև շփումների նվազելուն: 
Սիրտը հզոր, կրկնակի պոմպ է: Երկայնակի հոծ միջնապատով այն բաժանված է երկու՝ աջ ու ձախ կեսերի: Յուրաքանչյուր կեսի վերին մասը կոչվում է նախասիրտ, ստորինը՝ փորոք: Նախասրտերն արյունը մղում են փորոքների մեջ, սրանք էլ իրենց հերթին այն ուժգին մղում են զարկերակների մեջ, որից հետո դադար է տիրում, սիրտը լցվում է երակներից եկող արյունով և հանգստանում: Լրիվ հանգստի պայմաններում սիրտը 1 րոպեում մղում է մոտ 5,5 լ արյուն՝ կծկվելով 60–70 անգամ, ընդ որում՝ նախասրտերի աշխատանքը տևում է 0,1, փորոքներինը՝ 0,3–0,5, իսկ դադարը՝ 0,4 վայրկյան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s