Հայկական լեռնաշխարհ

Հայկական Լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Այն ունի 1 500 – 1 800 մետր միջին բարձրություն։Բարձր գագաթներ

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։
Երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետություն, 4 090 մ) և փոքր (Սիս 3 925 մ)։

Լեռնային համակարգեր

Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։

Փոքր Կովկաս- ծալքաբեկորավոր լեռնաշղթաների համակարգ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք մոտ 600 կմ երկարությամբ, մինչև 9 կմ լայնությամբ աղեղնաձև ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափից մինչև Արաքսի հովիտը։

Արևելապոնտական լեռներ -լեռնային համակարգ Թուրքիայում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսում։ Ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ, Մելետ գետից (արևմուտքում) մինչև Ճորոխի ստորին հոսանքը (արևելքում)։ Երկարությունը 500 կմ է, բարձրությունը՝ մինչև 3 937 002 մ

Հայկական Տավրոս- կազմում է Տավրոսյան լեռնահամակարգի արևելյան՝ ամենաերկար հատվածը։ Ձգվում է Ջահան գետի ակունքներից (Կիլիկիա) մինչև Ուրմիա լճի մոտերքը։ Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1 800 – 2 300 մ։ Բարձր կետը Ջիլոն (4 168 մ) է՝ լեռնաշխարհի հարավային սահմանին՝ Կորդվաց (Քրդստանի) լեռներում:

Գետեր

Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը (438 կմ )և Հալիսը (1182 կմ) (Սև ծով), Կուրը (1515 կմ )և Արաքսը (Կասպից ծով)։

Եփրատը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաերկարն է, 2700 կմ երկարությամբ։

Տիգրիսը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաջրառատն է։ Տիգրիսի երկարությունը 1900 կմ է, ջրահավաք ավազանը՝ 375 000 քառ. կմ։

Արաքս (Երասխ) գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Արաքսն ունի 933 կմ (որոշ չափումներով 914 կմ) երկարություն։

Լճեր

Սևանա լիճը (հիշատակվում է նաև որպես՝ Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով)՝ ունի քաղցրահամ ջուր, ձկնատեսակներն են՝ իշխանը, գեղարքունին, կարմրախայտը, սիգը։ Ունեցել է մեկ կղզի, որը ժամանակի ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո այսօր դարձել է թերակղզի։ Սևան են հոսում 28 գետեր և գետակներ, նրանից սկզբնավորվում է միայն Հրազդան գետը։ Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճն է: ։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 քառ. կմ է, խորությունը հասնում է 84 մետրի

Վանա լիճը (հիշատակվում է նաև որպես Բզնունյաց ծով) աղահամ ջրով լիճ է, հայտնի է իր տառեխ ձկով։ Ունի չորս կղզի՝ Աղթամար, Լիմ, Կտուց, Առտեր: Հայկական լեռնաշխարհի լճերի շարքում Վանա լիճն իր մեծությամբ Կապուտանից հետո գրավում էր երկրորդ տեղը (3 674 քառ. կմ): Լիճն աղի է։

Կապուտան կամ Ուրմիա լիճ (գտնվում է Հայկական լեռնաշխարհի և Իրանական լեռնաշխարհի միջև)՝ լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է և ունի բազմաթիվ կղզիներ։ Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։  Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ²
Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր՝ Փարվանա, Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու և այլն։

Մեծ Հայքի 15 նահանգները

  1. Բարձր Հայք
  2. Ծոփք
  3. Աղձնիք
  4. Տուրուբերան
  5. Մոկք
  6. Կորճայք
  7. Պարսկահայք
  8. Վասպուրական
  9. Սյունիք
  10. Արցախ
  11. Ուտիք
  12. Փայտակարան
  13. Տայք
  14. Գուգարք
  15. Այրարատ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s