Փարիզյան հաշվետվություն

1-ին օր

Մայիսի 25-ին Երևանից ուշացումով թռանք Վարշավա, քանի որ ժամանակից ուշ էինք հասել օդանավակայան, իսկ ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի, մենք՝ հազիվ, շնչակտուր հասանք ինքնաթիռ: Մոտ 3 ժամ թռիչքից հետո վերջապեսհասանք Փարիզ, այնտեղ մեզ սպասում էին հյուրընկալող ընտանիքները: Ծանոթանալով նրանց հետ, ուղեկցեցին իրենց տուն, մի փոքր հանգստից հետո ճաշեցինք: Ապա նրանց ուղեկցությամբ գնացինք դպրոց, որտեղ էլ ծանոթացանք բոլոր մկնիկցիների հետ, մաֆիա խաղացինք: Հետո նրանց հետ որոշեցինք զբոսնել քաղաքով, ճիշտ է հոգնած էինք բայց համաձայնվեցինք: Քայլելով հասանք Սենա գետ, որտեղից էլ երևում էր Էֆելյան աշտարակը, նկարվեցինք և շարժվեցինք դեպի Էֆելյան աշտարակը: Նրա շուրջ էլ մի փոքր պտտվեցինք և գնացինք տուն:

2-րդ օր

Հաջորդ օրը հյուրընկալող ընտանիքի հետ գնացինք առևտրի կենտրոն որպեսզի կատարենք գնումներ:Գնումներ կատարելուց հետո որոշեցինք գնալ McDonalds քանի որ, Հայաստանում չկա:Ապա իմ շատ սիրելի մկնիկցի Մանեն առաջարկեց գնալ ձիարշավարան, և տեսնել իր ձիուն:Երեկոյան վերադարձանք տուն, ընթրեցին և շտապեցինք շուտ քնել քանի որ, վաղը մեզ շատ ծանրաբեռնված օր էր սպասվում:

3-րդ օր

Առավոտյան գնացքով գնացինք Գառնիե օպերա, շատ գեղեցիկ էր, նկարվեցինք և հետո շարժվեցինք դեպի Կապուցիների փողոց, նույնպես գեղեցիկ էր: Որից հետո ուղևորվեցինք Մադլեն եկեղեցի, մի փոքր նստեցինք, հանգստացանք և որոշեցինք գնալ Սենա գետ, զբոսնեցինք և նստեցինք նավ: Նավի մեջ երգեցինք, ուրախացանք հետո շարժվեցինք Շանզելիզե, այնտեղ էլ սկսեցինք երգել՝ Շանզելիզե երգը: Մարդիկ մեզ էին նայում և վերջում էլ ծափահարեցին: Հետո գնացինք Կոմիտասի արձանի մոտ, որի ետևում էլ գտնում էր Երևանյան այգին: Արձանի դիմաց երգեցինք Կոմիտասի երգերը <> <>: Եվ ամենավերջում գնացինք Հաղթանակի կամարի մոտ: Շատ հետաքրքիր և ծանրաբեռնված օր էր:

4-րդ օր

Մյուս օրը մեզ հրավիրել էին Անակո նավ՝ Պարի երեկոյի: Ծանոթացանք նավի հայ տերերի հետ, որից հետո պարեցինք և սովորեցրեցինք ֆրանսիացիներին հայկական պարերը: Ֆրանսիահայ Սիփանան շատ լավ էր նվագում և երգում: Մոտ ժամը 12-ին հասանք տուն:

5-րդ օր ճամբար

Կանաչ փայլում մեզ շատ լավ ընդունեցին:Ամեն առավոտ երգում ենք պարում և ըստ տարիքի բաժանվում խմբերի՝ նկարչություն, թատրոն:Այդ ամենը անելուց հետո շբվում էինք իրար հետ, խաղեր խաղում:Օրինակ՝ սեղանի թենիս, բատմիտոն, պահմտոցի և ամենավերջում խաղում էինք մաֆիա, մինչև ուշ գիշեր:Քանի որ, այդքան ուշ էինք քնում առավոտյան չէինք կարողանում արդնանալ:

Այնտեղ ամեն ինչ շատ լավ էր,ձեռք բերեցի շատ ու շատ ընկերներ,ճիշտ է կարոտում էի ծնողներիս, բայց վայելում էի ամեն վայրկյանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s