Ջոուլ

Ջեյմս Ջոուլն աշակերտել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս Ջոն Դալտոնին և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները: 1841 թ-ին նա բացահայտել է (Է. Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ-Լենցի օրենք):1843–50 թթ-ին նա փորձերով ցույց է տվել, որ մեխանիկական աշխատանքը ջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը: Դրանով նա տվել է էներգիայի պահպանման օրենքի փորձնական հաստատումը: 1851 թ-ին Ջոուլը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը՝ ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում: Նա հետազոտել է գազի սեղմման և ընդարձակման ժամանակ առաջացող ջերմային երևույթները. մասնավորապես նոսրացած գազերի ընդարձակման փորձերով ցույց է տվել, որ դրանց ներքին էներգիան կախված չէ ծավալից, ինչը և ընդունվել էր իդեալական գազի համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s