Ամնորը Ֆրանսիայում

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է: Ֆրանսիայում պաշտոնական, պետական լեզուխն ֆրանսերենն է: Ֆրանսիան բալետի հայրենիքն է:
Ֆրանսիայում Ձմեռ պապին անվանում են Պիեռ Նոել: Նա գալիս է Ամանորի գիշերը և նվերներ է դնում մանուկների կոշիկների մեջ: Այս երկրում նույնպես, ինչպես շատ երկրներում ամանորյա թխվածքի մեջ բակլա են դնում, ում այն բաժին է հասնում՝ նա արժանանում է «բակլայի թագավոր» տիտղոսին և տոնական երեկոյի ընթացքում բոլորը նրան են ենթարկվում:
Ֆրանսիացիները տոնածառի կողքը դնում են փայտե կամ կավե տիկնիկներ: Ավանդույթի համաձայն, տանտերն անպայման պետք է չրխկացնի իր բաժակը գինու տակառին, դրա Ամանորը շնորհավորի ու խմի՝ լավ բերք մաղթելով:Ամանորին եղևնի զարդարելու ավանդույթը եկել է Ֆրանսիայից: Ֆրանսիայում Ամանորյա տոնական սեղանին միշտ տապակած կամ սպիտակ գինով եփած հնդկահավ կա:

Ամանորը Ամերիկայում

Ամերիկայի միացյալ նահանգներում Սուրբ Ծնունդը սկսել են տոնել միայն 19-րդ դարում, իսկ մինչ այդ շատ նահանգներում այն տոնելը եղել արգելված: Ամերիկացիները Սուրբ Ծնունդին պատրաստվել սկսում են Շնորհակալության օրը տոնելուց անմիջապես հետո: Շնորհակալության օրը տոնվում է նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը: Դեկտեմբերի սկսելուն պես, վառվում են Սուրբ Ծնունդին նվիրված միլիոնավոր լույսերը. դա շատ կարևոր տոնակատարություն է յուրաքանչյուր ամերիկացու համար:

Միացյալ նահանգների նախագահը վառում է Ամերիկայի գլխավոր տոնածառի լույսերը, որը գտնվում է Սպիտակ տան հակառակ կողմում: Բոլոր 50 նահագներից Վաշինգտոն է ուղարկվում մեկ փոքրիկ տոնածառ: Հետո բոլոր տոնածառերը, որոնցից յուրաքանչյուրը կրում է մեկ քաղաքի անուն, տեղադրվում են մեծ տոնածառի շուրջը: Այլ նահանգներից Վաշինգտոն եկած ամերիկացիները շտապում են լուսանկարվել իրենց նահանգի անունը կրող տոնածառի ֆոնին: Իսկ հարավային նահագներում, օրինակ Ֆլորիդայում, զարդարում են ոչ թե տոնածառ, այլ արմավենի: Սպիտակ տանն էլ թխում են «նախագահական թխվածք»:

Քաղաքում տիրում է նախատոնական մթնոլորտ: Կարելի է լսել երգչախմբերի կատարումներ: Բեմադրվում են տարատեսակ փառատոններ: Ամերիկացիները խմում են էգ-նոգ: Սուրբ Ծնունդին հաճելի է նվերներ մատուցելը, բայց Նոր տարուն կարելի է և չնվիրել:

Ամանորի գիշերը չի դադարում այս արտահայտությունը. “Happy New Year!”

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s