Հաղթանակի կամուրջի մասին և Վերգետնյա անցումի մասին

Հաղթանակի կամուրջ, կամուրջ Երևանում, Հրազդան գետի վրա յոթկամարանի կամուրջ։ Կառույցի ճարտարագետն է Սիմոն Հովնանյանը, ճարտարապետներ՝ Արտաշես Մամիջանյան, Ա. Ասատրյան։ Միացնում է Մաշտոցի և Իսակովի պողոտաները։ Երկարությունը 200 մետր է, լայնությունը՝ 25, բարձրությունը՝ 34։ Կամուրջի ծայրերին երկու փոքր հրապարակ կա։ Կամրջի աջ ափին Երևանի կոնյակի գործարանն է, ձախ ափին՝ Երևանի գինու կոմբինատը։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1945 թվականի նոյեմբեր 25-ին։ Ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Այս առեղծվածային պատմությունը սկիզբ է առել ստալինյան բռնապետության տարիներին, թաքցվել վախի մթնոլորտում և բացահայտվել միայն մեր օրերում: 

Մինչև ծնկները ջրի մեջ աշխատող շինարարները ջրի հոսքը փակելու համար պատնեշ էին ստեղծել, որպեսզի հնարավոր լիներ փորել` կամրջի երեք սյուների հիմքերը դնելու համար: Արդեն բետոնը լցնելու պահին հանկարծ շինարարներից մեկը ձայն է տալիս բրիգադավար Հովհաննիսյանին. «Տես, թե ինչ եմ գտել»: Գտածոն ուղղահայաց կանգնած և դեպի հողի անհայտ շերտերը մխրճվող մետաղե սյուն էր` 25 սմ տրամագծով, կոնաձև գլխով և շրջանաձև փոսորակով:

Սյունը, միանշանակորեն, բնության ստեղծագործություն չէր. չափազանց կարծր մետաղն ու իդեալական շրջագիծը մատնում էին դրա արհեստածին լինելը: Միևնույն ժամանակ, նման մետաղ մշակելու համար այդպիսի մեծության հաստոց անցյալ դարի 30-ականներին գոյություն ունենալ չէր կարող: Շինարարների համար անհասկանալի էր, թե ինչպես է պատրաստվել սյունը. եթե դրա մետաղը կաղապարով էր լցվել, ապա հետքերը որևէ տեղ պետք է երևային: Սակայն սյունն ամենակատարյալ կլորություն ուներ և այնքան կարծր էր, որ բանվորների մուրճերը ռետինե գնդակի նման հետ էին շպրտվում: Այն նույնիսկ քերծել չէր հաջողվում (սյանը հարվածող բանվորներից մեկի մուրճն այնպիսի ուժով է հետ թռել, որ նա հազիվ է խույս տվել` փրկվելով հուժկու հարվածից): Շինարարները դիմում են ղեկավարությանը՝ առաջարկելով հնագետների հրավիրել: Աշխատանքները դադարեցվում են: Սակայն մի քանի ժամ անց, չսպասելով մասնագետների ժամանումին, շինարարներին կարգադրվում է բետոնը լցնել հայտնաբերված սյան վրա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s