Հայկական մարզի ստեղծումը և կառավարումը

Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից (փետրվարի 10, 1828) հետո՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ հայ ազնվականները Խաչատուր Լազարյանը Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում, ըստ որի Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն՝ սեփական օրենքներով, զինանշանով և դրոշով, ինչպես նաև՝ սահմանապահ զորքով։ Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները։

Լազարյանի նախագծի փոխարեն Նիկոլայ I Ռոմանով կայսեր 1828թվականի մարտի 21-ի հրամանագրով, ստեղծվում է Հայկական մարզը: Դրա մեջ մտել են Արևելյան Հայաստանի այն տարածքները, որոնք Թուրքմենչայի պայմանագրով անցել էին Ռուսական կայսրությանը՝ Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի գավառը։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Գյանջայի (Գանձակ) և Ղարաբաղի խանությունները (Արցախ), Շորագյալի (Շիրակ) Բորչալուի (Լոռի) ու Ախալքալաքի (Ջավախք) գավառները դուրս են մնում Հայկական մարզի տարածքից։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Վասպուրականի արևելքը և Պարսկահայքը մնացին շահական Պարսկաստանի կազմում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s