Լաբորատորիայում քննարկվող հարցեր

1.ինչ է մեխանիկական շարժումը
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

Կինեմատիկան ուսումնասիրում է մարմինների շարժումն ու փոխազդեցությունը, առանց դրանց առաջ բերող պատճառները քննարկելու։
3. Ի՞նչն են անվանում նյութական կետ։
Նյութական կետ է կոչվում այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել:
4. Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները)։
Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։ Հետածիգը լինում է երկու տեսակի՝ կորագիծ և ուղղագիծ։
5. Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կովում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։
6․ Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:
Մարմինը թողնում է հետագիծ, իսկ հետագծի երկարությւոնը կոչվում է անցած ճանապարհ։
7. Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ:
Հավասարաչափ շարժում՝ այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանաակամիջոցում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում։ Անհավասարաչափ շարժում՝ այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ շարժում:
8. Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին։
Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։
9. Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ: Բերել օրինակներ։
Անհավասարաչափ շարժում՝ այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ շարժում: Օրինակ՝ փողոցում քայլող մարդը, սարից իջնող դահուկորդը, պատշգամբից ընկնող գնդակը։
10. Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է փոփոխական շարժման միջին արագություն այդ տեղամասում:
11. Գրել միջին արագության բանաձևը։
V միջ․=S/t (1)
12. Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը։
Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն տրված երկու դիրքերի միջև։
13. Ի՞նչ է ակնթարթային արագությունը։
Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s