Հայ-մոնղոլական դաշինք

Հայ-մոնղոլական դաշինք, կնքվել է Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի և մեծ խան Մանգուի (Մունքե) միջև, մոնղոլների տերության կենտրոն Ղարաղորում (Կարակորում) քաղաքում 1254 թ-ին։ Մոնղոլական կողմը երաշխավորել է Կիլիկյան Հայաստանի անկախությունն ու սահմանների անխախտությունը, պարտավորվել Կիլիկյան Հայաստանին օգնել Իկոնիայի և Եգիպտոսի սուլթանությունների դեմ պայքարում, Կիլիկիային միացնել օտարների զավթած մերձակա հայկական հողերը, չափավորել մայր Հայաստանիցգանձվող հարկերը, հայերին ազատ առևտրի իրավունք արտոնել մոնղոլական տերության մեջ։ Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին՝ Հյուսիսային Միջագետք, Ասորիք ու Պաղեստին արշավելու ժամանակ։ Հայ-մոնղոլական դաշինքը սկզբնական շրջանում դրական նշանակություն է ունեցել իսլամադավան իշխանությունների դեմ Կիլիկյան Հայաստանի պայքարում, ամրապնդել է նրա միջազգային դիրքը, նպաստել երկրի տնտեսական վերելքին։ Սակայն XIII դարի վերջին (հատկապես մոնղոլների իսլամընդունելուց հետո) հայ-մոնղոլական դաշինքը կորցրել է իր նախկին նշանակությունը, իսկ 1307-ին, երբ մոնղոլները դավադրաբար սպանել են Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Դ-ին և նրա 40 իշխաններին, հայ-մոնղոլական դաշինքը փաստորեն դադարել է գոյություն ունենալ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s