Տնային աշխատանք 28. 09. 2017.

     

ԱՇՏԻՇԱՏԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ, գումարվել են IV–V դարերում, Մեծ Հայքի Տարոն գավառի Աշտիշատ ավանում, դավանական, եկեղեցականոնական խնդիրների քննարկման համար: Փավստոս Բուզանդի վկայությամբ, Աշտիշատը եկեղեցական  ժողովների գլխավոր վայրն էր IV դ.: Փավստոս ԲուզանդԿեսարիայում օծվելուց հետո հրամայել է բոլոր եպիսկոպոսներին հավաքվել Աշտիշատում, ինքն էլ գնացել է այնտեղ: Թե ի՞նչ հարցեր է քննարկել ժողովը, պատմիչները տեղեկություններ չեն հաղորդում: Երկրորդ ժողովը գումարվել է 356-ին, Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ, Հայոց Արշակ Բ թագավորի (350–368) օրոք: Ժողովը եղել է կանոնադիր, սահմանել կանոնական որոշումներ: Ժողովը կանոնադրությամբ արգելել է հեթանոսասական որոշ սովորույթներ՝ մերձավոր ազգականների ամուսնությունը, մեռելների վրա մոլեգին լացն ու կոծը ևն: Նախատեսել է բացել որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ, որոնց խնամատարությունը կատարվելու էր ավաններից ու ագարակներից գանձվող հատուկ հարկերի հաշվին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s